Թուրքիայում 177 ոստիկան է ձերբակալվել

Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել 177 ոստիկանի ձերբակալելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ոստիկաններին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են իրականացվել Թուրքիայի 25 նահանգում: Ձերբակալված ոստիկաններն օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում