AM | RU
USD
EUR
RUB

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրերի չեղարկմանը

Եվրախորհրդարանը քվեարկել է Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար այցագրերի ռեժիմի չեղարկման օգտին: Այդ որոշումը պաշտպանել են Եվրախորհրդի 647 պատգամավորներից 553-ը: Դեմ են արտահայտվել 66-ը, ձեռնպահ են մնացել 28-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այցագրերի առաջիկա չեղարկումը համարել է պատմական իրադարձություն: Նա նախապես շնորհակալություն է հայտնել եվրախորհրդարանականներին, որոնք մասնակցել են քվեարկությանը:

Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելն ակնկալում է, որ անայցագիր ռեժիմը գործի կդրվի մինչեւ մարտի վերջը. Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենի գոտու երկրներում գտնվել 90 օր (180-ից):

Հունվարին Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն քվեարկել էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկման կապակցությամբ կարգավորման մեխանիզմի փոփոխման օգտին: Վերջնական խմբագրումը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին համաձայնեցրել էին ԵՄ-ի խորհրդի, Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:

Սահմանված ընթացակարգերի համաձայն, Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո այցագրային ռեժիմի չեղարկումը պետք Է պաշտոնապես հաստատի Եվրամիության խորհուրդը՝ նախարարների մակարդակով: Օրենսդրական փոփոխությունները կհրապարակվեն Եվրամիության Պաշտոնական հանդեսում այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի (Մալթա) համապատասխան ներկայացուցիչը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր հետո:

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan