ԱՄՆ-ն Իրանին փրկեց միջուկային գործարքի օգնությամբ. Թրամփ

նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել է, թե ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել է Իրանին, որը «վերջին շնչում էր», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական հրատարակություններին տված հարցազրույցում Իրանի հետ գործարքը որակել էր որպես այն «վատագույն համաձայնագրերից մեկը», որոնք երեւիցե կնքվել են:

«Իրանը վերջին շնչում էր եւ կկործանվեր նախքան կգար ԱՄՆ-ը եւ նրան փրկօղակ կտար իրանական գործարքի տեսքով՝ 150 մլրդ դոլար»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իրանը պաշտոնապես նախազգուշացված էր բալիստիկ հրթիռի փորձակման կապակցությամբ: Նրանք պետք է շնորհակալ լինեին այն ահավոր գործարքի համար, որն ԱՄՆ-ը կնքել է նրանց հետ»,-ասված է Թրամփի մեկ այլ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում