Սիրիայի զինուժերը Հալեպի շրջակա 32 գյուղ են ազատել զինյալներից

Սիրիայի զինուժերը հայտնել են, որ Հալեպից հյուսիս-արեւելք ընկած շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ են ազատել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինված ուժերի հայտարարությունը մեջբերել է SANA գործակալությունը: 

«Սիրիայի զինուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ զինված ուժեր ջոկատները ԻՊ-ի դեմ ընդգրկուն ռազմական գործողության ընթացքում կարողացել են Հալեպից հյուսիս-արեւելք ընկած շրջանում ազատել ավելի քան 32 գյուղ ու ֆերմա՝ ավելի քան 250 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով»,- ասված է Սիրիայի զինուժերի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում