ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում. Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ ընթացք կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում:

«Ես միայն կարող եմ կրկնել, որ ԵՄ-ն ներդրել է միլիոնավոր՝ ավելի քան յոթ մլն եվրո, ինչպես նաեւ մեծ քաղաքական արժանահավատություն: Մենք պարզապես ակնկալում ենք, որ առաջիկա ընտրությունները չեն ձախողի Եվրոպայում տարածված պրակտիկա ունեցող ստանդարտները: Շատ բան կախված է նրանից, թե որքան շատ մարդ կլինի ընտրատեղամասերում, եւ ինչպես կքվեարկեն նրանք: Նախընտրական քարոզարշավն է շուտով սկսվում: ԵՄ-ի համար կարեւոր չէ, թե ի վերջո որ կուսակցությունը կհաղթի. մենք շահագրգռված ենք արդար եւ թափանցիկ ընտրություններ ունենալու հարցում»,-ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում