«Հայկական ժամանակ». Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի կառույցն ու կառաջադրվի ռեյտինգային ցուցակով

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօրվանից կստանձնի ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, ապրիլին սպասվող ԱԺ ընտրություններում Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ձեզ արդեն արվե՞լ է ռեյտինգային ցուցակով հանդես գալու առաջարկ, Սարգսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ կլինի։ Ենթադրում եմ, որ կլինի առաջարկ»։

Ըստ որոշ լուրերի, Ծառուկյան դաշինքի կազմից այս ընտրություններում Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Ալիկ Սարգսյանը երկար տարիներ լարված հարաբերություններ է ունեցել Աբրահամյանների հետ և, ըստ երևույթին, ընտրությունների ժամանակ նրանց դեմ կաշխատի։ «Չկա նման բան, ես այդ մարզում ամբողջ կյանքս աշխատել և ապրել եմ»,- ժխտել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում