«Փաստ». «Սերնդափոխություն է…». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հրաժեշտ կտա ԱԺ-ին

«Փաստ»-ը գրել է. «Արդեն 18 տարի Ազգային ժողովում «նստած» քյավառցի Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ), ով, ի դեպ, վատ պատգամավոր չէ, այժմ էլ լծվել է հարազատ ՀՀԿ–ին ձայներ բերելու «սուրբ» գործին: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա հայրենի եզերքում կպայքարի ռեյտինգային ցուցակով: Հակոբը նաև համամասնական ցուցակում է: Սակայն նրան, առանց ձևականությունների, ուղղակի ասել են, որ ինքն այլևս անելիք չունի նոր ԱԺ–ում: Նա պետք է զուտ ձայներ ապահովի հարազատ կուսակցության համար:

Ավելին՝ այս անգամ Հակոբյանին պարտավորեցրել են անհրաժեշտ ծախսերը կատարել սեփական գրպանից: Սերնդափոխություն է…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում