ԱՄՆ-ը թուլացնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության նկատմամբ պատժամիջոցները

Ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել թուլացնել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ФСБ-խմբ.) նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

«Ընդհանուր լիցենզիա համար 1» վերտառությամբ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ որոշակի բացառություններով այդ ծառայության հետ թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները», որոնք ավելի վաղ արգելվել էին ԱՄՆ նախագահի 2015թ-ի ապրիլի 1-ի և 2016թ-ի դեկտեմբերի 28-ի որոշումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում