ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք Է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:

«Ղրիմն Ուկրաինայի բաղկացուցիչ մասն է,- պնդել է նա:- Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»:

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում»,– ասել է Հեյլին՝ ըստ որում Մոսկվային մեղադրելով «ագրեսիայի», «օկուպացիայի» եւ «ռազմական ինտերվենցիայի» մեջ: Նրա վարկածով՝ Ուկրաինայի իրադրությունը «պահանջում է Ռուսաստանի գործողությունների դատապարտում»: «Ուկրաինայում բռնության սաստկացումը պետք է դադարեցվի»,- նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պաշտպանում Է Ուկրաինայի ժողովրդին եւ Մինսկի համաձայնությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում