Մեթիսը «ջախջախիչ» պատասխան է խոստացել ԿԺԴՀ-ի միջուկային գրոհի դեպքում

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մեթիսը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է, որ եթե նա որոշի միջուկային զենք օգտագործել, պատասխանը կլինի «ազդու եւ ջախջախիչ», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: 

«Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած հարձակում հետ կմղվի, եւ միջուկային զենքի ցանկացած կիրառման կհետեւի ազդու եւ ջախջախիչ պատասխան»,– հայտարարել է նա Սեուլում, որտեղ գտնվում է երկօրյա այցով: Փետրվարի 3-ին Մեթիսը պլանավորում է մեկնել Ճապոնիա:

Մեթիսի հայտարարությունը հնչել է այն անհանգստությունների ֆոնին, թե Փենյանը, հավանաբար, պատրաստվում է փորձարկել նոր բալիստիկ հրթիռ, ինչը մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի նոր վարչակազմին՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում