Լուկաշենկոն առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել Է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Հանդիպման առցանց հեռարձակումը հասանելի է ԲԵԼՏԱ գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն:

Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության Էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում