Սարի թաղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 4 ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 7 տունն այրվում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվում է 1988 թ. ծնված Արամ Ա.-ի տունը:

Հրդեհը մարվել է ժամը 4-ին:

Դեպքի հանգամանքները և հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ-ում նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում