AM | RU
USD
EUR
RUB

Հանրային խորհրդի ներկայացուցիչներ հանդիպել են Մշակույթի նախարարի հետ

Հանրային խորհրդում փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով:

Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Արմեն Ամիրյանը շեշտել է ոլորտը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա իր հերթին կնպաստի մշակույթի աշխուժացմանն ու զարգացմանը: Ներկայացնելով ոլորտի նորարարությունները՝ Ամիրյանը կարևորել է, օրինակ, տոմսերի ձեռքբերման առցանց համակարգի ներդրումը, պատմամշակութային հուշարձանների տարածքներում վիրտուալ համակարգերի տեղադրումը և այլն: Նախարարի խոսքով՝ կարևոր ծրագիր է նաև համահայկական հարթակների ձևավորումը, որի վառ դրսևորումը համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն էր: Ամիրյանն ընդգծել է, որ այդ գործընթացին զուգահեռ նախա? ?արությունը փորձում է նաև, ըստ երկրների, հաշվառում կատարել սփյուռքում հայկական մշակութային պոտենցյալը գնահատելու նպատակով:

Խոսելով նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի մասին, որով այս տարի մարզերում նախատեսվում է իրականացնել շուրջ 426 միջոցառում, Ամիրյանը հույս է հայտնել, որ այն ոչ միայն կաշխուժացնի մարզային պասիվ մշակութային կյանքը, այլև կվերականգնի մշակութային ենթակառուցվածքներն ու կստեղծի նոր հնարավորություններ մարզերում: Նախարարը ներկայացրել է նաև ժամանակակից թանգարանների ստեղծման ծրագիրը, որով նախատեսվում է ունենալ հայկական ռազմարվեստի, կերպարվեստի, գորգարվեստի, գինու, տիկնիկների, անգամ ստորջրյա թանգարաններ:

Որպես առաջնահերթություն՝ ներկայացվել են նաև կինոարվեստին վերաբերողբարեփոխումները. նախարարը ցավով արձանագրել է, որ Հայաստանում այսօրկինեմատոգրաֆիան բավականին թույլ վիճակում է, և այն վերականգնելու ու զարգացնելուուղղությամբ անհրաժեշտ են գործուն քայլեր: Կարևորվել է հատկապես «Կինոյի մասին»օրենքի նախագծի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նախարարությունը քննարկում է նաև Հայաստանը արտասահմանյան կինոարտադրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գրահրատարակչության ոլորտի խնդիրներին: Այստեղ, ըստ նախարարի, միանգամայն նոր մոտեցումներ են ներդրվել, որտեղ ամրագրված է բացառապես որակյալ գրքեր հրատարակելու և ընթերցողներին պահանջված գրականություն հասցնելու սկզբունքը: Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, Ամիրյանը նշել է, որ հուշարձանների հիմնանորոգման և ամրացման հին մոտեցումները նույնպես վերանայվել են, և այժմ ամեն տարի ընտրվելու է հուշարձանների որոշակի խումբ, որն ամբողջությամբ նորոգվելու է կամ ամրացվելու, որից հետո միայն ընտրվելու է հաջորդ խումբը:

Հանրային խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի խնդիրների և անելիքների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվության տրամադրման և ծավալուն ծրագրեր իրականացնելու պատրաստակամության համար: Անուհետև Հանրային խորհրդի անդամները մատնանշել են մի շարք հիմնախնդիրներ, ներկայացրել առաջարկներ՝ կարևորելով հատկապես մշակութային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: Հանրային խորհրդի կողմից բարձրացված հարցերը վերաբերել են ոչ միայն ընդհանուր խնդիրների, ինչպիսիք են մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, նոր օրենքներ ի ընդունման, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգի մշակման, հեռուստաեթերի մաքրման և բարձր չափորոշիչների ներդրման, կրթության և մշակույթի փոխկապակցված ծրագրերի իրականացման, էկոլոգիական մշակույթի ձևավորման անհրաժեշտությանը և այլն: Հնչել են կոնկրետ հարցեր ու առաջարկներ՝ կապված, օրինակ, դպրոցներում ֆիլհարմոնիկ նվագախմբերի և երգչախմբերի ձևավորման, էժանագին ու անբովանդակ սերիալների փոխարեն պետականորեն մշակված և հստակ գաղափարախոսություն պարունակող գեղարվեստական ֆիլմերի նկարահանման անհրաժեշտության հետ, պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակներում առկա աղաղակող անճշտությունների վերացման, անգամ ՀՀ պետական օրհներգին ու զինանշանին առնչվող հարցեր:

Արմեն Ամիրյանը կարևորել է Հանրային խորհրդի կազմում ընդգրկված անձանց դիտարկումներն ու առաջարկները բարձրացված խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ իր ներկայացրած ծրագրերի իրականացման գործում ակնկալում է նաև Հանրային խորհրդի աջակցությունը:

Վազգեն Մանուկյանն, ամփոփելով հանդիպումը, շնորհակալություն է հայտնել մշակույթի նախարարին մեծածավալ աշխատանքների մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կիրագործվեն՝ նպաստելով Հայաստանում մշակութային միջավայրի բարելավմանն ու հայ մշակույթի զարգացմանը:

Լրահոս
Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային Հայ դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիվ քարոզարշավ է անցկացնելու Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել Վարչապետն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ Պուտինը վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը Իսրայելցի նախարարը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում «Հրապարակ». Թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնին մեկ անձ է հավակնում «Փաստ». Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել «Փաստ». Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «Infiniti QX 4» է հայտարարագրել «Առավոտ». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրա «Առավոտ». Արցախում աջակցում են կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում «Հրապարակ». Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առևտրա­կաններ դիմել են «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մասին Բաքվի հայտարարությունը Պաշտպանության նախարարը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում տվող անձանց բարդություններից պաշտպանելու նախագիծ է դրել շրջանառության մեջ Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ Շահագործումից կհանվի ատոմակայանի առաջին էներգաբլոկը Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու համար Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարին Սիրիահայ գործարարներն այցելել են Սփյուռքի նախարարություն Սևանի մակարդակի բարձրացումը բարելավել է ջրի տեսանելիությունը Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից Սևանա լիճը կարող է հետաքրքիր լինել սուզորդների համար էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից Առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 4,9 տոկոս Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Արտեմ Ասատրյանի նախագահությամբ Հանրապետական եռակողմ հանձնաժողովը նիստ է գումարել Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին ԵՄ-ն անհնար է համարում Թուրքիայի հետ նոր գլուխների բացումը ՌԴ քաղաքացին փորձել է առանց հայտարարագրման Ադրբեջան տեղափոխել տասնյակ հազարավոր դոլարներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր արտադրամաս ունի Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները Հայաստանում գյուղացիներին 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ մաքսային տեսուչներին մեղադրանք է առաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan