Կոնստանտին Օրբելյանը ժամանակավորապես ստանձնել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։

Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում