Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կրակոցներ են հնչել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում փետրվարի 4-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Միջադեպը տեղի է ունցել Աթաթուրքի անվան օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ:

Միկրոավտոբուսով անհայտ անձինք, չենթարկվելով կանգ առնելու մասին ոստիկանների հրամանին, կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի:

Նախնական տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսի մեջ եղել է 3 մարդ, որոնք ներկայումս հետախուզվում են թուրքական ոստիկանության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում