Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Պյոտր Պորոշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրա տվական ծառայությունը: Հեռախոսազրույցի թեմաները նշված չեն:

Նախորդ օրերին նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունել մի քանի համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս հանգստյան օրերը ԱՄՆ-ի ղեկավարը կանցկացնի իր սեփական ակումբում` «Mar-a-Lago»-ում, որը գտնվում է Փալմ Բիչի մոտակայքում:

«Mar-a-Lago»-ը նախկինում պատկանել է ամերիկացի մեծահարուստներից մեկի ժառանգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում