Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, դերասանը մահացել է երկարատև հիվանդության արդյունքում:

Տարատորկինը ՌԴ պետական մրցանակի, ՌԴ կառավարության մրցանակների դափնեկիր է: 1966-1974 թվականներին աշխատել է Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնում: Նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում, այդ թվում` «Հանցանք և պատիժ» ֆիլմում խաղացել է Ռոդիոն Ռոսկոլնիկովի դերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում