Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

 Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս 11 մարդ է ձերբակալվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերության անդամ լինելու» մեղադրանքներով:

Ահաբեկչության գործով հետաքնչական և հետախուզական գործողությունների արդյունքում հունվարի 11-ին ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էր 35 մարդ:

Դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գործող Reina գիշերային ակումբում պայթյուն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում