Ստամբուլում ոստիկանների վրա կրկին հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Էսենյուրթ շրջանի ոստիկանության աշխատակիցների վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Ոստիկանների կողմից Ստամբուլի Օրնեք թաղամասում ծառայություն իրականացնելու ժամանակ մի խումբ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով հանցագործներից մեկը վիրավորվել է:

Վիրավորված հանցագործը ձերբակալվել է, իսկ խմբի փախուստի դիմած անդամներին բացահայտելու ուղղությամբ Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հետախուզա-որոնողական աշխատանքներ է սկսել:

Փետրվարի 4-ի գիշերը ոստիկանների վրա հարձակում էր տեղի ունեցել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:

3 զինված անձ կրակել էին օդանավակայանի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում