ԱՄՆ մաքսային ծառայությունը հայտնել է արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին

ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայությունն ավիաընկերություններին հայտնել է մուսուլմանական 7 արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին: Ի պատասխան հայտարարությանը, Qatar Airways ավիաընկերությունն արդեն տեղեկացրել է, որ անհապաղ ուղևորներին սկսում է թույլատրել մուտքն օդանավ: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Մաքսային ծառայության որոշման մասին հայտնի է դարձել Սիեթլ նահանգի դատարանի որոշումից ժամեր հետո: Դատարանը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը: Ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդեց, որ նախատեսում են վիճարկել դատարանի այդ որոշումը: Սպիտակ տունը նախագահ Թրամփի միգրացիոն հրամանագիրը համարել է իրավական և տեղին:

Նախագահի հրամանագրից հետո չեղյալ է համարվել արդեն տրված ավելի քան 100 հազար մարդու մուտքի վիզա: ԱՄՆ-ի իշխանությունները նշում էին, որ բոլոր միգրանտները, ովքեր մշտական բնակության թույլտվություն ունեն, առանց արգելքի կարող են հայտնվել ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում