Ուկրաինայում ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի

Ուկրաինայում` Լվովի օդանավակայանում, սահմանապահների կողմից ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է РИА Новости-ն:

Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Ստամբուլ-Լվով չվերթից հետո, երբ պարզվել է, որ նա Ինտերպոլի միջազգային հետախուզման մեջ գտնվողների ցուցակում է:

Թուրքիայի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզություն է հայտարարվել Ֆրանսիայի կողմից:

Ֆրանսիան նրան մեղադրում է 2006-ից 2008-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում