AM | RU
USD
EUR
RUB

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի փետրվարի 15-28-ը

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի Երևանում փետրվարի 15-28-ը: Այն ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանմանը և աշխարհով մեկ դրա արդի նվաճումների ներկայացմանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, երաժշտական տոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։

Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ» անվանումը։

Փառատոնն ընդգրկելու է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։ Կներկայացվեն հայ կոմպոզիտորների գործեր։ Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում հանդես կգան անվանի մենակատարներ, այդ թվում՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ:

Մշակութային այս իրադարձության կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։

Լրահոս
Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել Էրդողանին Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ Լապշինի գործով դատական նիստը կկայանա հունիսի 30-ին Արցախի խորհրդարանում ընդունել են բելգիացի սենատոր Յորիս Պոշետին Դեպի ԵՄ տարածք հայկական ապրանքների արտահանման հիմնական մասն օգտվում է «GSP+» համակարգից Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը ձերբակալվել է Հայաստանից ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում սերտիֆիկատի կարիք չի լինի Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել. ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ- ի ուշադրության կենտրոնում են Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա Կարեն Կարապետյանը համոզված է՝ կառավարության ծրագիրը պետությունը փոխելու է դեպի լավը Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը ԿԽՄԿ-ն հայկական ու ադրբեջանական կողմերի հետ երկխոսություն է սկսել Զավեն Կարապետյանի հարցով Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս Թրամփը երկարացրեց ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը հաստատակամ են հանրաքվեի հարցում Կառավարությունը իր տեսլականը պատկերում է «Զարգանալ՝ չզիջելով» արժանապատիվ սկզբունքով. Արմեն Ռուստամյան ԼՂ հիմնահարցը մշտապես Ռուսաստանի ԱԳՆ օրակարգում է. Զախարովա Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Գերմանիայում լրտեսության մեղադրանքով գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ Կառավարության ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից. Արա Բաբլոյան Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը համարում է հաշվարկված ու պրոֆեսիոնալ Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կստեղծի Կառավարության ծրագրի առանցքը լայնամասշտաբ և որակական բարեփոխումներն են. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի «Ելքը» դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ունեն 65 ձայն ծրագիրն անցկացնելու համար Կորյուն Նահապետյանը կառավարության ծրագիրը նախորդներից էապես տարբերվող է համարում Հայաստանում Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Մակրոնը Մեծ Բրիտանիայի հետ պրագմատիկ հարաբերություններ է խոստացել Brexit-ից հետո Էրդողանին Գերմանիայում սրահ չեն տրամադրում կողմնակիցների հետ հանդիպման համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan