Հունաստանի պետական պարտքն անցած տարվա ընթացքում աճել է շուրջ 5 միլիարդ եվրոյով

Հունաստանի պետական պարտքը 2016թ-ի ընթացքում աճել է 5 միլիարդ եվրոյով և հասել 326,358 միլիարդ եվրոյի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Պետական պարտքի կառուցվածքում նվազել է արժեթղթերի բաժնեմասը, ինչի դիմաց ավելացել են վարկերը: Այդ վարկերի սահմաններում Հունաստանը պարտավորություններ ունի Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի, Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմի և Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ: Միայն վարկերի դիմաց վճարվելիք տոկոսադրույքները կազմել են 5 միլիարդ 587 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում