Դուբայում փետրվարի 5-ն առանց մեքենաների օր է հայտարարվել

Դուբայի իշխանությունները փետրվարի 5-ն առանց ավտոմեքենաների օր են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այն վարորդը, ով կհրաժարվի այդ օրը մեքենա վարելուց, կնպաստի միջոցների փոխանցմանը բարեգործական ֆոնդին:

Դուբայի քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին հրաժարվել այդ օրը մեքենա վարելուց վնասակար նյութերի արտանետումը նվազացնելու նպատակով: Քաղաքապետարանի բարեգործական նվիրաբերումը և ծառատունկը կախված կլինի, թե քանի վարորդ է հրաժարվելու այդ օրը մեքենա վարելուց:

Առաջին հերթին այս նախաձեռնությունը վերաբերվելու է պետական աշխատողներին, որոնց կայանատեղիները փետրվարի 5-ին փակվելու են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում