Ամերիկացի դատավորը ժամանակավորապես կասեցրել է միգրացիայի վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, որոշման մեջ դատավորը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների այն պնդումները, թե դաշնային դատավորներն իրավասություն չունեն կասե ցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնավոր չեն:

Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում