Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռն սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը. Թրամփ

Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:

«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,– գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:

Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված է ներգաղթի ռեժիմի խստացմանը: Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում է ամբողջ երկրի մասշտաբով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում