Արարատի մարզպետարանից հերքում են մարզպետի` վթարի ենթարկվելու մասին լուրը

Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին գտնվող Ազատավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել: Բախվել են մի քանի ավտոմեքենաներ, միայն նյութական վնաս է գրանցվել: Ոստիկանությունը չի հաստատում, որ ավտոմեքենաներից մեկում եղել է Արամայիս Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում