Ասանժը Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել է վերականգնել իր ազատությունը

Ջուլիան Ասանժը վերստին Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել է վերականգնել իր ազատությունը: Նա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է ապրում ավելի քան չորս տարի, քանի որ երկյուղում է ԱՄՆ արտահանձնումից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Ասանժը կոչով դիմել է այն բանից մեկ տարի անց, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ակտիվիստն անօրինականորեն է հետապնդվում Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանությունների կողմից եւ պետք է հնարավորություն ստանա անարգել հեռանալու դեսպանատնից:

Մեծ Բրիտանիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարել էին, թե իրավաբանորեն պարտավոր չեն կատարել ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը եւ տակավին տրամադրված են Ասանժին արտահանձնելու Շվեդիա:

Մեկ տարում երկու երկրների կառավարություններն այդպես էլ չկատարեցին ՄԱԿ-ի որոշումը, ասված Է Ասանժի հայտարարության մեջ:

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Է գտնվում 2012 թվականից: Նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել՝ փորձելով խուսափել իրեն սպառնացող Շվեդիա ատահանձնումից: Նա վախենում է, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ-ին, որը դժգոհ է WikiLeaks-ի մերկացումներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում