Ռուս խորհրդարանականները ժամանել են Սիրիա

Պետական դումայի պատգամավորները ժամանել են Սիրիա՝ հանդիպելու հանրապետության խորհրդարանի ղեկավարության եւ նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Պատվիրակության կազմում են՝ Սիրիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի համակարգող Դմիտրի Սաբլինը («Եդինայա Ռոսիա»), Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովը (ՌԴ կոմկուս), Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Յուշչենկոն (ՌԴ կոմկուս) եւ ռուսաստանցի բժիշկներ:

«Մենք այն կարծիքին ենք, որ այժմ մեր պատվիրակության համար բացառիկ պահ Է Աստանայում ձեռք բերված զինադադարի սկսվելու եւ Ժնեւի առաջիկա բանակցությունների կապակցությամբ»,-ասել Է Գավրիլովը: Նրա կարծիքով՝ «սկսվում Է Սիրիայի հետպատերազմյան պատմության համար նոր խնդիրների ժամանակը»: Նա հիշեցրել Է, որ Ռուսաստանը Սիրիային Է հանձնել նոր սահմանադրության նախագիծը:
Գավրիլովը նշել Է, որ պատգամավորներն այցի ընթացքում մտադիր են քննարկել Արաբական հանրապետության քաղաքական կառուցվածքի հարցերը եւ հանդիպում ունենալ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հիմնական դավանանքների առաջնորդների հետ: «Մենք ունենք ընդարձակ հումանիտար առաքելություն: Խոսքը վերաբերում Է նաեւ Սիրիայի դպրոցների համար նախատեսված հումանիտար օգնության, սննդամթերքի եւ դեղորայքի փոխանցմանը»,-հավելել Է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում