Պակիստանում աֆղանցի դիվանագետի են գնդակահարել

Պակիստանի Կարաչի քաղաքում գնդակահարել են աֆղանցի դիվանագետի, տեղեկացնում Է Reuters գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ Կարաչիում Աֆղանստանի գլխավոր հյուպատոսարանի երրորդ քարտուղարն սպանվել Է պահպանության ծառայության աշխատակցի կրակոցով:
Հրաձիգը ձերբակալված Է: Զոհվածի եւ հարձակվողի անունները չեն հրապարակվում, հայտնի Է միայն, որ պահնորդն ազգությամբ նույնպես աֆղանցի Է: Հարձակման դրդապատճառները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում