Հայաստանի ռուսական ռազմակայանի նռնակաձիգները սովորում են ոչնչացնել պայմանական հակառակորդի տանկերը

Հայաստանի ռուսական ռազմակայանում դաշտային հավաքի շրջանակներում սկսվել Է ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետերի հրաձիգների ուսուցումը:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային հավաքի նախաշեմին մոտոհրաձգային ստորաբաժանումների նռնակաձիգները ուսումնասիրել են ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետերի հնարավորությունները, ինչպես նաեւ ստուգարքներ են հանձնել դրանց հետ վարվելու եւ հրաձգության անվտանգության պահանջների հիմունքների իմացությունից:

Ռեակտիվ նռնակներով հրաձգությունն սկսելուց առաջ նռնակաձիգները 7,62 միլիմետր տրամաչափի փամփուշտներով նախապատրաստական հրաձգություն են կատարել ուսումնական թիրախների ուղղությամբ:

Պարապմունքների առանձնահատկությունն այն Է, որ դրանք անցկացվում են լեռնային-ժայռոտ տեղանքի «Էքստրեմալ» կլիմայական պայմաններում, ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա գտնվող «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում, որտեղ նռնակաձիգները սովորում են պայմանական հակառակորդի թիրախ-տանկերը խոցել 250-300 մետր հեռավորությունից:

Գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները ուսումնական հրաձգության վարժանքներ են կատարում օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին՝ օգտագործելով տեսունակության եւ նշանառության սարքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում