Արտաշատ-Երևան ավտոճանապարհին ավտոբուսը կողաշրջվել է

Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «FAW» մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1958 թ. ծնված Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորները՝ 1980 թ. ծնված Ա. Դ.-ն, 1964 թ. ծնված Ն. Պ.-ն, 1970 թ. ծնված Հ. Դ.-ն և 1994 թ. ծնված Ա. Հ.-ն հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ն, Ն. Պ.-ն և Ա. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում