16-ամյա աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մասին ահազանգ է ստացվել

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով և բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում