Աշոտ Մարգարյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Այսօր, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրով Աշոտ Մարգարյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից։

Կարեն Կարապետյանի մյուս հրամանագրով Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Հրամանագրում, մասնավորապես ասվում է` Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում