ԼՂՀ նախագահը զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանին պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում