Կարեն Կարապետյանն էներգետիկայի նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայկ Հմայակի Հարությունյանը նշանակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Հայկ Հարությունը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում