«Ժողովուրդ». Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում

Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսել: Ինչպես տեղեկացրել են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:

Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը:

ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին՝ Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին և Մարգարիտ Եսայանին դեռ վերջնական պատասխան չեն տվել՝ կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում և կդառնան պատգամավոր, թե` ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում