ԱՄՆ-ը դաշնակիցների հետ հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ ամբողջ աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում ամերիկյան ռազմաօդային ուժերի Մաքդիլ ռազմակայանում: Այնտեղ է տեղաբաշխված, մասնավորապես, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) շտաբը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում են ամենից առաջ Մերձավոր Ար եւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան: 

«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ ՍԵՆՏԿՕՄ-ը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների «դեմ պայքարի հենց կենտրոնում», խմբավորում, որն իրականացնում է «ցեղասպանություն եւ գազանություններ է գործում ամբողջ աշխարհում»:

ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարը նշել է, թե ինքը թույլ չի տա, որ «արմատական իսլամական ահաբեկիչները հարված հասցնեն» երկրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում