ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում եւ դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայությունը պայքարն է ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ, մենք դա առաջարկում էինք վերջին վեց տարվա ընթացքում,- հայտարարել է Ասադը բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել է SANA գործակալությունը:- Այնպես որ ես կարծում եմ՝ դա մեզ հույս է տալիս, մեզ հարկավոր է սպասել, դեռեւս վաղ է ինչ-որ բան ակնկալել գործնական առումով»:

«Խոսքը կարող է վերաբերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը, եւ մենք կարծում ենք, որ դա կարող է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Սիրիայի համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առայժ վաղ է գնահատականներ տալ»,– հավելել է Սիրիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում