AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի նախագահը գնահատել է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի պետական բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ, սակայն «ռեալ օրակարգը դեռեւս չի հասել այդ փուլին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ՌԴ նախագահ Պուտինի հետ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպման տեսական հնարավորության մասին Թբիլիսիում քանիցս հայտարարում են արդեն մի քանի տարի: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները եւ նախագահ Մարգվելաշվիլին բազմացս նշել են, որ պատրաստ են մասնակցել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, բայց դրա համար մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջվում, դա չպետք է լինի «հանդիպում հանուն հանդիպման» եւ պետք է կայանա գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար:

«Միշտ էլ հարկավոր է օգտագործել բանակցությունների սեղանը: Իհարկե, հանդիպումը պետք է նախապատրաստված լինի, եւ դրա համար պետք է աշխատեն եւ ակտիվորեն ներգրավված լինեն բոլոր գերատեսչությունները»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վրացական կողմը պետք է կենտրոնանա հանդիպման անցկացման վրա, բայց բանակցությունների ընթացքում խոսակցությունը պետք է վերաբերի երկրի համար Էական խնդիրների լուծմանը:

«Ռեալ օրակարգը դեռեւս չի հասել այն փուլին, երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ միասին կարողանայինք անձամբ հանդիպել իրական խնդիրները լուծելու համար»,-հավելել է նախագահը:

2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Հայաստանի դեսպանը Մինսկի քաղաքապետին հրավիրել է հայկական մշակույթի օրվա բացմանը Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Կառավարությունը սկսում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթաց Առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի անտառների պահպանության նոր մոդել Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում ՀՀ ֆինանսների նախարարը KfW-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա ծրագերը ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 57 հոգանոց անձնակազմը Վրաստան է ուղևորվել՝ օգնելու անտառային հրդեհը հանգցնելուն ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Նախարար Մանուկյանը քննարկել է չինական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Հայաստանն ու Բելառուսը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը «Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանել ՀՀ պաշտպանության փոխնախարարը մասնակցում է «Արմիա-2017» ռազմատեխնիկական համաժողովին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Արծրուն Հովհաննիսյանը զառանցանք է որակել հայկական բանակում միջադեպի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով Հայաստանում քայլեր կձեռնարկվեն անտառային հրդեհներին ավելի արդյունավետ արձագանքելու ուղղությամբ Կարեն Կարապետյանը Գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ Մեկնարկել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը Արծվիկ Մինասյանը Խոսրովի արգելոցի հրդեհի պատճառով չի պատրաստվում հրաժարական ներկայացնել ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիայում Գերմանիայի դեսպանը այցելելու է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը Հանրային պաշտպաններին է ներկայացվել ՀՊԳ ղեկավարի նոր տեղակալը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ է բացվել Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է Թուրքիայի ԳՇ պետը մեկնելու Է Իրան ՀՀ ոստիկանության աշխատակիցը ալկոհոլ օգտագործած վիճակում հարվածներ է հասցրել քաղաքացուն Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը խոսել է իր ընտանիքի նկատմամբ Էրդողանի սպառնալիքների մասին Հայաստանից Բարսելոնա տուրիստական հոսքը և ավիատոմսերի արժեքը չեն նվազել Նրա դրամատուրգիան միշտ կմնա ազդեցիկ ու արդիական Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan