Ձերբակալվել է «Ալյանս» կուսակցության նախկին փոխնախագահ Սարգիս Հարությունյանը

Ձերբակալվել է «Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին, որը հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատազրկումից խուսափող դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք (Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ խարդախության համար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում