Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի մեկուսացման մասին. France 24

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը բացահայտվել է, նա «մեկուսացման մեջ» է, նրա տեղաշարժերը հսկվում են: Նրա մերձավոր դաշտային հրամանատարների մեծամասնությունը ոչնչացված է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին France 24-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ, սակայն հրաժարվել է հայտնել ահաբեկիչների պարագլխի գտնվելու ստույգ վայրը: 

«Մենք սպանել եւ ոչնչացրել ենք նրա օգնականների մեծ մասին: Նրա մոտ գրեթե ոչ ոք չի մնացել, ում նա կարող է վստահել: Նա գտնվում է մեկուսացման մեջ: Ջանում է մնալ ստվերում, գրեթե կապ չի պահպանում մյուս ահաբեկիչների հետ, ամենից հաճախ այն (կապը) գրեթե բացակայում է»,– հայտարարել է ալ Աբադին:

Նրա խոսքով՝ Մոսուլի արեւմտյան մասի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս, իսկ առաջիկա երք ամսում Իրաքը պլանավորում է լիովին ազատագրել իր տարածքն «Իսլամական պետությունից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում