Երևան-Մեղրի ճանապարհահատվածի գազալցակայանում հրդեհ է բռնկվել

Երևան-Մեղրի ճանապարհահատվածի «Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի գազալցակայանի կոմպրեսորների սրահում փետրվարի 7-ին տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի հետեւանքով վնասվել են տանիքը և 3 ճնշման բալոններ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել` 09:58-ին: Այրվել են սրահը և 2 գազալիցքավորման սարքավորումներ՝ մասամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում