Գուրգեն Արսենյանը չի մեկնաբանում ընտրություններին մասնակցելու համար ՀԱԿ-ի հետ բանակցելու լուրերը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, թե Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար բանակցում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արսենյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք բանակցում է ՀԱԿ-ի հետ, կարճ պատասխան տվեց «Իմ շուրջ որևէ հետաքրքիր իրադարձություն չի ծավալվում,- հաղորդմամբ՝ ասաց նա:

Լրագրողների այլ հարցերի պատգամավորը հրաժարվեց պատասխանել:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը բանակցություններ է սկսել ՀԱԿ-ի հետ՝ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում