Հայաստանի ռուսական ռազմակայանում տանկային հրաձգության վարժանքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում Տ-72Բ տանկերի անձնակազմերի հետ կրակային պատրաստության պարապմունքներ են սկսվել:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներին, որոնք կշարունակվեն մեկ շաբաթ, մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ, դրանցում ներգրավված Է ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում եւ անօդաչու թռչող համալիրներ:

Ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա տանկային անձնակազմերը սովորում են Տ-72Բ տանկերի սպառազինությունից ցերեկային ու գիշերային ժամերին նշանառու կրակ բացել վաղօրոք նախապատրաստված կրակային դիրքերի եւ ուսումնական թիրախների վրա:

Տանկերից ճշգրիտ նշանառու կրակ բացելու համար միավորման անօդաչու թռչող սարքերի հաշվարկների կողմից անցկացվում Է թիրախների հայտնվելու մոնիթորինգ՝ տանկիստներին ստույգ կոորդինատների փոխանցմամբ:

Տանկային անձնակազմերի պարապմունքները կավարտվեն Տ-72Բ տանկերի սպառազինությունից հրաձգության ստուգարքների, տակտիկական, հատուկ եւ ֆիզիկական պատրաստության նորմատիվների հանձնմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում