Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում Գերագույն դատարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել է BBC-ն:

Եվս 45 մարդ վերքեր են ստացել:

Միջադեպի վայրում գտնվում են շտապ օգնության մեքենաներ:

Գործակալության տղեկատվության համաձայն, մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է դատարանի ծառայողական մուտքի առջեւ: Պայթյունի պահին հաստատության աշխատակիցներից շատերն ավարտել էին աշխատանքը եւ դուրս էին գալիս շենքից:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում