2016-ին զգալիորեն նվազել են Ադրբեջանի բնական գազից ստացվող եկամուտները

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հաղորդմամբ` 2016-ին Ազերի-Չըրագ-Գյունեշլի հանքահորից ստացված եկամուտները կազմել են 5 մլրդ 100 մլն դոլար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Այս հանքահորից 2015-ին ստացված եկամուտների համեմատ 2016-ին տարեկան նվազումը կազմել է 1 մլրդ 758 մլն դոլար:

2015-ին Ազերի-Չըրագ-Գյունեշլի հանքահորից պետական նավթային հիմնադրամի ստացած եկամուտները կազմել են 6 մլրդ 858 մլն դոլար:

2001-ից մինչ այժմ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Ազերի-Չըրագ-Գյունեշլի հանքահորից ստացել է ընդհանուր առմամբ 122 մլրդ 109 մլն դոլար եկամուտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում