«Հրապարակ». Երևանի մի շարք ընտրատարածքներում թեժ պայքար է սպասվում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում, ընտրակաշառքի անհավանական թվերի մասին են խոսում, այստեղից ռեյտինգայինով առաջադրվելու են Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը Լֆիկի հետ քավոր-սանիկ է, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը. գրել է «Հրապարակ»-ը:

«Ոչ պակաս ուշագրավ ընտրապայքար է սպասվում նաև Արաբկիրի ընտրատարածքում, որտեղ «Ծառուկյան դաշինքից» առաջադրվելու է «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: Նա մրցելու է ՀՀԿ-ական ՍԱՍ-ի Արտակի և Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ, որոնք առաջադրվելու են այս տարածքում, քանի որ նոր բաժանման արդյունքում այն ընդգրկում է նաև Աջափնյակը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում