«Ժողովուրդ». «Կրթության ազգային ինստիտուտի» տնօրենն ուզում է 600 հազար դրամ արժողության աթոռին նստել

ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտն» այս տարի պատրաստվում է լուրջ շռայլությունների դիմել, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Օրինակ՝ նախատեսել են գնել ղեկավարի մեկ աթոռ՝ 600 հազար դրամով, կամ մոտ 2000 լիտր պրեմիում տեսակի բենզին, որը ռեգուլյար տեսակից թանկ է 20-30 դրամով:

«Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենց ծառայողական մեքենաները միայն պրեմիում տեսակի բենզինով են աշխատում, դրա համար էլ ստիպված դիմել են այդ քայլին:

«Ռեգուլյարով հնարավոր չէ»,- ասել է նա:

Իսկ հարցին, թե ում է սպասարկում այդ տարօրինակ մեքենան, Ղուկասյանը պատասխանել է. «Տնօրենին, այսինքն՝ ինձ»: Իսկ 600 հազար դրամանոց աթոռն ինչո՞ւ եք գնում, դա ում համար է, հետաքրքրվել է թերթը. «Ուզում ենք ունենալ, հնարավոր է՝ չառնենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում