«Հայկական ժամանակ». Մյասնիկ Մալխասյանը ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արագածոտնի մարզում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա չի հերքել:

«Այո, հավանականությունը մեծ է»,- ասել է ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը:

Ի դեպ, թերթը նկատել է, որ Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին:

Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաև Արագած Ախոյանը և Բազմասեր Առաքելյանը, իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում